Խորհրդարանական ընտրությունների պատրաստությունները քիչ-քիչ հետաքրքիր երանգավորումներ են ստանում: Կազմակերպչական, համախմբման փուլը մեկնարկում է նաև ընդդիմադիր դաշտում: Լիբերալների թևը սկսում է ակտիվ բանակցությունների շրջանը տարբեր քաղաքական գործիչների, ուժերի հետ:
Վերջին շրջանում հաճախակիացել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հրանտ Բագրատյանի հանդիպումները: Մեր տեղեկություններով, այս երկու քաղաքական գործիչները մտադիր են միասին գնալու ընտրությունների: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս դաշինքում չի բացառվում նաև Դավիթ Շահնազարյանի ներկայությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ